Մարկ Գևորգյանը գրեթե մեկ տարի անց վերադարձել է խաղադաշտ 🎥

Մարկ Գևորգյանը գրեթե մեկ տարի անց վերադարձել է խաղադաշտ 🎥

12/05/2025 - 10:28

Հայ պաշտպան Մարկ Գևորգյանը գրեթե մեկ տարի անց վերադարձել է խաղադաշտ ու նորամուտը նշել գերմանական «Հանովերի» երիտասարդական թիմում։

19-ամյա ֆուտբոլիստը Քյոլնի «Վիկտորիայի» դեմ Երրորդ Բունդեսլիգայի 37-րդ տուրի հանդիպման (0:2) 73-րդ րոպեին փոխարինման է մտել, 76-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ Նա առաջին հանդիպումն է անցկացրել «Հանովերում»։

Գևորգյանը նախորդ ամռանն է տեղափոխվել «Հանովեր», սակայն ծանր վնասվածք էր ստացել ու խաղադաշտից բացակայում էր 357 օր։ Նա նախորդ հանդիպմանը մասնակցել էր ավստրիական «Զալցբուրգի» երիտասարդական թիմում` «Լիֆերինգում», 2024 թ. մայիսի 20-ին։

Նշենք, որ Մարկ Գևորգյանը ծնվել է Գերմանիայի Ռոզենհայմ քաղաքում։ 2017-2024 թթ. եղել է «Զալցբուրգի» համակարգում, որի տարբեր տարիքային թիմերում անցկացրել է 71 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 5 ասիստ, խաղացել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարում ու Ավստրիայի Երկրորդ Բունդեսլիգայում։ Նա նաև 5 հանդիպման է մասնակցել Գերմանիայի Մ-17 հավաքականում։

«Հանովեր II»-ը 37 խաղում 34 միավոր է վաստակել, 20 թիմերի պայքարում 19-րդ տեղում է և արդեն դուրս է մնացել Երրորդ Բունդեսլիգայից։ Ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ռեգիոնալ լիգայում։ «Վիկտորիան» 56 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023