Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Էդեն Ազարը
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» եզրային հարձակվող Էդեն Ազարը բաց կթողնի Իսխանիայի սուպերգավաթի հանդիպումները, որոնք կայանելու են հունվարի 8-12-ը։
Ըստ աղբյուրի՝ բելգիացիու ապաքինումն ընթանոմ է նորմալ հունով, սակայն դանդաղ։ Նշվում է, որ վինգերը խաղադաշտ կկարողանա վերադառնալ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Զինեդին Զիդանը չի պատրաստվում Ազարի հարցում ռիսկի դիմել, քանի որ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է՝ բելգիացին լիովին ապաքինվի վնասվածքից և մարտ-ապրիլ ամիսներին լինի իր լավագույն մարզավիճակում, երբ արդեն մեկնարկած կլինի Չեմպիոնների լիգայի գարնանային հատվածը։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարն ապաքինվում է ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքից։
# Էդեն-Ազար, Ռեալ Մադրիդ