«Բարսելոնան» թրիլերային հաղթանակ կորզեց «Ռեալից»` դառնալով Իսպանիայի գավաթակիր 🎥

«Բարսելոնան» թրիլերային հաղթանակ կորզեց «Ռեալից»` դառնալով Իսպանիայի գավաթակիր 🎥

27/04/2025 - 02:47

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։

Համառ պայքարում անցած հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Բլաուգրանայից» 28-րդ րոպեին հիասքանչ հարվածով բացեց Պեդրին, իսկ 70-րդ րոպեին տուգանայնինից շքեղ գոլ խփեց Կիլիան Մբապեն ու հավասարեցրեց հաշիվը։

77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Օրելյեն Չումանեին։

84-րդ րոպեին Լամին Յամալը ոսկերչական փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ֆերան Տոռեսին։ Վերջինը շրջանցեց «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային և գրավեց դատարկ դարպասը։

Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Թվում էր, թե կողմերը հաղթողին կպարզեն հետխաղյա 11-մետրանոցների միջոցով, սակայն Հանսի Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» թրիլերային հաղթանակ կորզեց 116-րդ րոպեին. հեռահար հարվածով հերոսացավ Ժյուլ Կունդեն։

Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 3:2 հաշվով և 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023