Անվանի մրցավարը կսպասարկի Վրաստան – Հայաստան հանդիպումը
Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Վրաստան – Հայաստան դիմակայության պատասխան հանդիպումը կսպասարկեն անգլիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Գլխավոր մրցավար – Էնթոնի Թեյլոր,
Եզրային մրցավարներ – Գերի Բեսվիք, Ադամ Նան,
VAR համակարգի պատասխանատուներ – Դարեն Ինգլենդ, Ստյուարտ Էտվել,
Չորրորդ մրցավար – Ռոբերտ Ջոնս։
Նշենք, որ 46-ամյա Թեյլորն ընթացիկ մրցաշրջանում 25 հանդիպում է սպասարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում, 4 հանդիպում` Չեմպիոնների լիգայում։
Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին` Երևանի ժամանակով 18:00-ից։ Դիմակայության առաջին խաղում վրացիները հաղթել են 3:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, ԱՊԼ, Էնթոնի Թեյլոր, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Վրաստան - Հայաստան, Վրաստանի հավաքական