«Նապոլին» թանկարժեք միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Վենեցիային»

«Նապոլին» թանկարժեք միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Վենեցիային»

16/03/2025 - 17:45

Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլին» «Պիեռլուիջի Պենցո» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Վենեցիայի» դեմ։

«Նապոլին» հանդիպման մեծ մասում խաղային ու տարածքային առավելություն ուներ և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն չկարողացավ հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման հերոսը «Վենեցիայի» դարպասապահ Անդրեյ Ռադուն էր, որը 7 սեյվ կատարեց։

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 61 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Ինտերը» նույնպես 61 միավոր ունի, սակայն միլանյան գրանդը 29-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և հյուրընկալվելիս կմրցի «Ատալանտայի» դեմ։ «Վենեցիան» 19-րդն է և ունի 20 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023