Գիրասիի ու Գրոսի անհավանական բենեֆիսը. «Բորուսիան» ջախջախել է «Ունիոն Բեռլինին» 🎥

Գիրասիի ու Գրոսի անհավանական բենեֆիսը. «Բորուսիան» ջախջախել է «Ունիոն Բեռլինին» 🎥

23/02/2025 - 13:09

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցել է «Ունիոն Բեռլինի» դեմ։

Տանտերերը շանս չեն տվել մրցակցին` ջախջախելով 6:0 հաշվով։

Ռուրյան ակումբից ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին և գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը։

Գիրասին չորս անգամ գրավել է մրցակցի դարպասն ու պոկեր գրանցել։ Նա Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրել է 13-ի և բարձրացել 5-րդ տեղ։

Գրոսը նույնպես յուրահատուկ պոկեր է ձևակերպել ու կատարել չորս ասիստ։

Նիկո Կովաչի գլխավորած թիմից, բացի Գիրասիից, աչքի է ընկել նաև Մաքսիմիլիան Բայերը, իսկ մրցակցի պաշտպան Դիոգու Լեյտեն գրավել է սեփական դարպասը։

«Բորուսիան» վաստակել է 32 միավոր և 10-րդ տեղում է, «Ունիոնը» 24 միավորով 13-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023