«Ման. Սիթին» հիանալի խաղով կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ 🎥

«Ման. Սիթին» հիանալի խաղով կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ 🎥

25/01/2025 - 23:25

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում մրցեց «Չելսիի» դեմ։

Չնայած «քաղաքաբնակներն» արդեն 3-րդ րոպեին թիմի նորեկ, ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի կոպտագույն սխալից հետո գնդակ բաց թողեց, սակայն, միևնույն է, հիանալի հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Լոնդոնյան գրանդից հաշիվը բացեց Նոնդի Մադուեկեն, որին տանտերերը պատասխանեցին Յոշկո Գվարդիոլի, Էրլինգ Հոլանդի ու Ֆիլ Ֆոդենի դիպուկ հարվածներով։

«Մանչեսթեր Սիթին» 41 միավորով բարձրացավ 4-րդ տեղ, «Չելսին» 40 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023