Ատալանտան շարունակում է անհավանական հաղթարշավը 🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրում «Ատալալտան» սեփական դաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։
Ծանր ու գոլառատ պայքարում Բերգամոն ներկայացնող ակումբը կարողացավ 3:2 հաշավով կամային հաղթանակ տանել։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից դուբլի հեղինաի դարձավ Շարլ դե Կետելարեն, որը հաղթական գնդակը խփեց 86-րդ րոպեին։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ադեմոլա Լուքմանը, իսկ «Էմոպլիի» գոլերը խփեցին Լորենցո Կոլոմբոն ու Սեբաստիանո Էսպոզիտոն։
«Ատալանտան» Իտալիայի ընթացիկ առաջնությունում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը և 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էմպոլին» 19 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Ադելոմա Լուկման, Ատալանտա, Էմպոլի, Լորենցո Կոլոմբո, Շարլ դե Կետելարե, Ջանպիերո Գասպերինի, Սեբաստիանո Էսպոզիտո