Սերխիո Ռամոսը բանակցում է անվանի ակումբի հետ
Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել արգենտինական անվանի ակումբ «Բոկա Խունիորսում»։
Relevo-ն գրում է, որ 38-ամյա ֆուտբոլիստը բանակցում է «Բոկայի» նախագահ Խոան Ռամոն Ռիկելմեի ու գլխավոր մարզիչ Ֆերնանդո Գագոյի հետ։ Վերջինս Ռամոսի հետ հանդես է եկել «Ռեալի» կազմում։
Ըստ աղբյուրի` Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը պագարստ է Ռամոսին վճարել տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։ Իսպանացի ֆուտբոլիստն իր նախորդ ակումբում` «Սևիլիայում», տարեկան վաստակում էր 11 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ լեգենդար պաշտպանն այս տարվա հուլիսից ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նա 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել անդալուզյան «Սևիլիայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բոկա Խունիորս, Խոան Ռամոն Ռիկելմե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ, Ֆերնանդո Գագո