Իտալիան լռեցրեց Փարիզը` կամային հաղթանակ տանելով Ֆրանսիայի նկատմամբ🎥
Ազգերի լիգայի խաղարյության առաջին տուրում Իտալիայի ազգային հավաքականը A դիվիզիոնի երկրորդ խմբում Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց Ֆրանսիայի թիմի դեմ։
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 12-րդ վայրկյանին ֆրանսիացիներն օգտվեցին «սկաուադրա աձուրիի» պաշտպաններ Անդրեա Կամբիասիոյի ու Ջիովանի Դի Լորենցոնի անչափ անփույթ խաղից և Բրեդլի Բարկոլայի ջանքերով բացեցին հաշիվը։
Թվում էր` «եռագույնները» հեշտ հաղթանակ են տանելու, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին Լուչիանո Սպալետիի գլխավորած հավաքականի ֆուտբոլիստները։
Իտալացիներն անչափ լուրջ դիմադրություն ցույց տվեցին մրցակցին և հետագայում երեք գնդակ ուղարկեցին Մայք Մենյանի պաշտպանած դարպասն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան։
Հյուրերից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Դավիդե Ֆրատեզին ու Ջակոմո Ռասպադորին։
Երկրորդ խմբի մյուս խաղում Բելգիայի հավաքականը նույն` 3:1 հաշվով առավելության հասավ Իսրայելի նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բրեդլի Բարկոլիա, Դավիդե Ֆրատեզի, իտալիայի հավաքական, Ջակոմո Ռասպադորի, Ֆեդերիկո Դիմարկո, Ֆրանսիայի հավաքական