Կիլիան Մբապեի դիմակը պատրաստ է 📸
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի հաջորդ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, կանցկացնի պաշտպանիչ հատուկ դիմակով։
25-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի առաջին տուրուրում Ավստրիայի հավաքականի դեմ խաղում քթի կոտրվածք էր ստացել։ Վնասվածքից հետո կային խոսակցություններ, որ Մբապեն կվիրահատվի և բաց կթողնի մրցաշարի խմբային փուլը, սակայն Ֆրանսիայի հավաքականի բուժանձնակազմը որոշել է, որ նա հանդիպումներին կմասնակցի դիմակով։
«Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը երկրորդ տուրում Նիդերլանդների դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին հաստատել է, որ Մբապեն խաղադաշտ դուրս գալու շանսեր ունի.
«Կարող եմ հաստատել, որ Մբապեն իրեն լավ է զգում։ Ամեն ինչ բավական լավ է դասավորվում, որպեսզի նրան տեսնենք դաշտում։
Այս պահին ամեն ինչ ճիշտ ուղու վրա է»,- մեջբերում է BBC-ն։
Մբապեն Ֆրանսիայի հավաքականի` հունիսի 20-ի մարզմանը ներկայացել է հատուկ պաշտպանիչ դիմակով, որն ունի այդ երկրի դրոշի գույները։
Հավելենք, որ Ֆրանսիա – Նիդերլանդներ հանդիպումը կայանալու է հունիսի 21-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Կիլիան-Մբապե, Ֆրանսիայի հավաքական