Պաշտոնական. Ժիրոնայի ավագը տեղափոխվեց Բայեր
«Ժիրոնայի» ավագ Ալեիշ Գարսիան տեղափոխվել է «Բայեր», հայտնում է լևերկուզենյան ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
«Դեղագործները» իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար կատալոնական ակումբին վճարել են 18 մլն եվրո։
Գարսիան «Ժիրոնայում» հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից` 172 խաղում դառնալով 8 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեիշ Գարսիա, Բայեր Լևերկուզեն, Ժիրոնա, տրանսֆերներ