Հայ գործարարը 400 միլիոն է առաջարկել` ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը գնելու համար

Հայ գործարարը 400 միլիոն է առաջարկել` ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը գնելու համար

11/06/2024 - 20:34

Լոնդոնում բնակվող հայ գործարար Վաչե Մանուկյանը ցանկանում է գնել անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Էվերթոնը», հայտնում է The Independent-ը։

Ըստ աղբյուրի` հունիսի 7-ին Մանուկյանի գլխավորած կոնսորցիումը «իրիսների» ղեկավարությանն ակումբը գնելու հարցում պաշտոնական առաջարկ է արել։ Կոնսորցիումը պատրաստ է ակումբը գնել 400 մլն ֆունտ ստերլինգով։

Նշվում է, որ Մանուկյանն արդեն մի քանի շաբաթ է բանակցություններ է վարում մերսիսայդան ակումբի գլխավոր բաժնետեր Ֆարհադ Մոշիրիի հետ։

Հաղորդվում է, որ առաջարկը չի ներառում ֆինանսական լրացուցիչ պարտավորություններ և ենթադրում է «Էվերթոնի» կայուն երկարաժամկետ զարգացման ռազմավարության մշակում։

Մանուկյանը տպավորված է «Էվերթոնի» ղեկավարության կատարած աշխատանքով, որին հաջողվել է ֆինանսական շատ սուղ միջոցներով պահպանել տեղը Պրեմիեր լիգայում։

Մոշիրին հավանության է արժանացրել Մանուկյանի առաջարկը։ Վերջինս լիահույս է, որ վերջնական համաձայնությունից հետո «Էվերթոնի» գնման գործընթացն ավարտին կհասցնի առաջիկա ամիսներին։

Ավելացնենք, որ Վաչե Մանուկյանը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա IMS Digital Ventures տեխնոլոգիական ներդրումային ընկերության գործընկերն է։ Մանուկյանի գլխավորած կոնսորցիումում ներառված են ամերիկացի ներդրողներ, Սաուդյան Արաբիայի թագավորական և ավստրալական Մայերների ընտանիքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023