Թրիլեր Լևերկուզենում. Բայերը 90+7-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Ռոմայից` դուրս գալով ԵԼ եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» Լևերկուզենում մրցեց «Ռոմայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բայերը» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան խաղն անցավ շատ ավելի հետաքրքիր պայքարում, որն ունեցավ թրիլերային ավարտ. «Բայերը» պարտությունից խուսափեց 90+7-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով։
Հանդիպման ընթացքում «Ռոման» Լեանդրո Պարեդեսի դիպուկ իրացրացրած երկու 11-մետրանոց հարցածի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն 82-րդ րոպեին Ջանլուկա Մանչինին գրավեց սեփական դարպասը, իսկ 90+7-րդ րոպեին լևերկուզենյան ակումբին պարտությունից փրկեց Յոսիպ Ստանիշիչը։
Խաբի Ալոնսոյի թիմն անպարտելիության անհավանական շարքը հասցրեց 49 հանդիպման։ «Բայերը» 2023/24 մրցաշրջանում անցկացրած բոլոր խաղերում դեռ անպարտելի է։
Այսպիսով, «Բայերը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 22-ին կմրցի «Ատալանտայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Եվրոպա-լիգա, Լեանդրո Պարեդես, Խաբի Ալոնսո, Յոսիպ Ստանիշիչ, Ջանլուկա Մանչինի, Ռոմա