Մեսիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Ինտեր Մայամին խոշոր հաշվով հաղթանակ տարավ 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրեց «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» դեմ։
Չնայած «Ինտեր Մայամին» գնդակ բաց թողեց արդեն 1-ին րոպեին, Խերարդո Մարտինոյի թիմը, Լեո Մեսիի գլխավորությամբ, փայլուն հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:1 հաշվով։
Մեսին հերթական տպավորիչ հանդիպումն անցրացեց և դարձավ դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա արգենտինացին ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում 7 խաղում խփել է 9 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Նա կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկուն և լավագույն ասիստենտն է։
«Ինտեր Մայամիի» կազմից մեկ գոլ էլ խփեցին Լուիս Սուարեսն ու Բենջամին Կրեմասկին։
«Նյու Ինգլանդ Ռևոլուշնից» աչքի ընկավ Տոմաս Չանկալայը։
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» վաստակեց 21 միավոր և գլխավորում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։ «Նյու Ինգլանդ Ռևոլուշնը», 4 միավորով, նույն գոտում վերջինն է` 15-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենջամին Կրեմասկի, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Խերարդո Մարտինո, ՄԼՍ, Նյու-Էնգլանդ Ռեվոլուշըն