Զանգվածային ծեծկռտուք Ֆեներբախչեի ֆուտբոլիստների ու Տրաբզոնսպորի երկրպագուների միջև 🎥
Թուրքական Սուպերլիգայի 30-րդ տուրում «Ֆեներբաչեն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Տրաբզոնսպորտին»։
Հանդիպումից հետո Տրաբզոնի «Պարկ Պապարա» մարզադաշտում սկանդալային իրադարձություններ տեղի ունեցան։ Երբ «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստները գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո սկսել են տարած հաղթանակը, «Տրաբոզնսպորի» երկրպագուները ներխուժել են մարզադաշտ` ծեծկռտուքի բռնվելով հյուրերի ֆուտբոլիստների հետ։
Fanatik-ը գրում է, որ «Ֆեների» պաշտպան Մերթ Մյուլդուրին հարվածել են անկյունային դրոշակով, իսկ կիսապաշտպան Ֆրեդը ձենռամարտ է ունեցել հարձակվողներից մեկի հետ։
Գործին միջամտել են իրավապահ մարմինները, ինչից հետո «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստները ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ մեծ դժվարությամբ լքել են խաղադաշտը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է կատարվածի տեսանյութը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թուրքիայի Սուպերլիգա, Տրաբզոնսպոր, Ֆեներբախչե