Բայերը 90-2-րդ րոպեին դրամատիկ ոչ-ոքի կորզեց Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց ադրբեջանական «Քարանախի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված և համառ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմը հանդիպման ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով, սակայն կարողացավ դրամատիկ ոչ-ոքի կորզել։ Գերմանական ակումբի կազմից աչքի ընկան Ֆլորիան Վիրցն ու Պատրիկ Շիկը։ Վերջինս իր թիմին պարտությունից փրկեց 90+2-րդ րոպեին։
Տանտերերի կազմից աչքի ընկան Յասին Բեմզիան ու Ժունինիոն։
Հավելենք, որ «Բայերը» շարունակում է անպարտելիության անհավանական շարքը։ «Դեղագործներն» անպարտելի են արդեն 35 խաղում անընդմեջ։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Եվրոպա-լիգա, Խաբի Ալոնսո, Պատրիկ Շիկ, Քարաբաղ, Ֆլորիան Վիրց