Խորվաթիան լուրջ կորուստով է մոտենում Լատվիայի և Հայաստանի դեմ հանդիպումներին
Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Խորվաթիայի հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի նախ Լատվիայի, ապա նոյեմբերի 21-ին` Հայաստանի դեմ։
Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, այդ հանդիպումները բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը. 29-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Խորվաթիա-Հայաստան, Խորվաթիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Մատեո Կովաչիչ