Յուվենտուսը հյուրընկալվելիս լարված պայքարում հաղթանակ տարավ․ Ատալանտա 1։3 Յուվենտուս?
Ա Սերիայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Բերգամոյում, որտեղ «Ատալանտան» ընդունել էր առաջատար «Յուվենտուսին»։
Հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում և ավարտվեց ինչ-որ տեղ անակնկալ արդյունքով, քանի որ խաղի ընթացքն ու խաղում տեղի ունեցող իրադարձությունները հակառակի մասին էին խոսում։
Նախ 18-րդ րոպեին «Ատալանտայի» հարձակվող Մուսա Բարոյին չհաջողվեց իրացնել 11 մետրանոց հարվածը, իսկ 56-րդ րոպեին նույն Մուսայի փոխանցումից հետո, Ռոբին Գոսենսը բացեց հանդիպման հաշիվը։
Սակայն, խաղի վերջնամասում Մաուրիցիո Սարիի սաներին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը՝ 3 անգամ գրավելով տանտերերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուայինը, մեկ գոլ էլ գրանցվեց Պաուլո Դիբալայի անվան դիմաց։
«Յուվենտուսը» վաստակած 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ատալանտան» 22 միավորով 6-րդն է։
# Ա-սերիա, Ատալանտա, Գոնսալո-Իգուային, Յուվենտուս