Իրանական ակումբը Ռոնալդուին դիմավորելիս գորգ է նվիրել նրան 🎥
Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ալ Նասրը» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի իրանական «Պերսեպոլիսի» դեմ։
«Ալ Նասրի» կազմում Թեհրան է մեկնել նաև Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալացի ֆուտբոլիստին դիմավորելուց հետո իրանական ակումբի ներկայացուցիչները նրան գորգ են նվիրել։
Հատկանշական է, որ ավելի վաղ «Պերսեպոլիսի» նախագահ Ռեզա Դարվիշը հայտարարել էր, որ Ռոնդալդուին և «Ալ Նասրի» մյուս բոլոր ֆուտբոլիստներին կարող է տրամադրել բջջային հեռախոսների հատուկ SIM-քարտեր, որոնք կունենան անսահմանափակ ինտերնետ.
«Ես խոսել եմ Irancell-ի (խմբ.` Իրանի գլխավոր օպերատորը) գլխավոր տնօրենի հետ և նշել եմ, որ ցանկանում ենք ֆուտբոլիստներին անսահմանափակ ինտերնետով քարտեր տրամադրել, որոնք նրանք կկարողանան օգտագործել Իրան մուտք գործելուց անմիջապես հետո»,- Դարվիշի խոսքերը մեջբերում է Tarafdari.ir-ը։
Նշենք, որ Իրանում չկա համաշխարհային ինտերնետի հասանելիություն, իսկ բազմաթիվ կայքեր արգելափակված են։
Ավելացնենք, որ «Պերսեպոլիս» – «Ալ Նասր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Ասիայի Չեմպիոնների լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Չեմպիոնների-լիգա, Պերսեպոլիս, Ռեզա Դերվիշ