Բունդեսլիգայի նոր հերոսը. Շտուգարտի հարձակվողը գերարդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Շտուտգարտը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Մայնցին»։
Հանդիպման հերոս դարձավ հյուրերի 27-ամյա հարձակվող Սերու Գիրասին` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։
Գվինեացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանը պարզապես գերարդյունավետ է մեկնարկել` անցկացրած 4 խաղում խփելով 8 գոլ։
Գիրասին գոլի հեղինակ է դարձել բոլոր չորս խաղերում էլ։
Բացի այս հեթ-տրիկից վերջինս երկուական անգամ գրավել է «Բոխումի» (5:0) և «Ֆրայբուրգի» (5:0), մեկ անգամ էլ` «Լայպցիգի» (1:5) դարպասը։
Նշենք, որ Գիրասին թոփ-5 առաջնությունների շրջանակում այժմ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ է և գերազանցում է նույնիսկ Կիլիան Մբապեին (ՊՍԺ) ու Էրլինգ Հոլանդին («Մանչեսթեր Սիթի»), ովքեր իրենց ակտիվում ունեն 7-ական գնդակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Մայնց, Շտուտգարտ, Սերխու Գիրասի