ՉԼ. Կլակսվիկը շարունակում է իր հեքիաթը` հաղթելով նաև Մոլդեին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Ֆարերյան Կղզիները ներկայացնող «Կլակսվիը» սեփական հարկի տակ մրցեց նորվեգական «Մոլդեի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «Կլակսվիկը» շարունակում է խոշոր անակնկալ մատուցել և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Մոլդեի» նկատմամբ։
Հանդիպման հերոս դարձավ տանտերերի եզրային հարձակվող Արնի Ֆրեդերիկսբերգը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման փուլում խփել է իր թիմի 9 գոլերից 6-ը և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Մոլդեի» կազմից էլ աչքի ընկավ Մագնուս Էյկրեմը։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արնի Ֆրեդերիկսբերգ, Կլակսվիկ, Մոլդե, Չեմպիոնների-լիգա