Ֆլորենցին հայտնվել է Ինտերի և Յուվեի ուշադրության կենտրոնում
Ըստ Calciomerato-ի տեղեկությունների՝ հռոմեական «Ռոմայի» ավագ Ալեսանդրո Ֆլորենցին ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Յուվենտուսը» մտադրված է ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և 28-ամյա իտալացուն դիտարկում է որպես ամենահարմար թեկնածու։
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերն» ու «Կալյարին»։
Նշվում է, որ ակումբն ու խաղացողը դեմ չեն բաժանվելու և «Ռոման» պատրաստ է դիտարկել հարմար առաջարկները։
# Ալեսանդոր Ֆլորենցի, Ինտեր, Կալյարի, Յուվենտուս