95 մլն եվրոյով «ՄՅՈՒ» տեղափոխված Անթոնին կարիերան կշարունակի Լա լիգայում
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անթոնին կարիերան կշարունակի «Բետիսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանիայի Լա լիգան ներկայանցող ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բրազիլացի ֆուտբոլիստին։ Համաձայնագրում ներառված չի լինելու տրանսֆերային իրավունքի գնման կետ։ Կողմերը գործարքի հարցում վերջնական համաձայնությանության են հասել։
24-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կմեկնի Սևիլիա, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար։
Հիշեցնենք, որ Անթոնին 2022 թ. ամռանն է 95 մլն եվրոյով «Այաքսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա անգլիական գրանդում 96 խաղում խփել է 12 գոլ, կատարել 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բետիս, Էնթոնի, Լա-լիգա, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո