Չելսին վստահում է Փոթերին և չի պատրաստվում նրան պաշտոնանկ անել

Չելսին վստահում է Փոթերին և չի պատրաստվում նրան պաշտոնանկ անել

13/01/2023 - 23:37

«Չելսիի» ղեկավարությունը, չնայած ակումբի անբավարար արդյունքներին, շարունակում է վստահել ակումբի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բոուլին «քարտ բլանշ» է տվել 47-ամյա մասնագետին և չի պատրաստվում նրան պաշտոնանկ անել։

Նշենք, որ լոնդոնյան ակումբը վերջին 8 պաշտոնական խաղերում կրել է 6 պարտություն, տոնել 1 հաղթանակ և 1 անգամ էլ խաղացել ոչ-ոքի։

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «թոշակառուներն», անցկացրած 18 խաղից հետո, վաստակել են 25 միավոր և զբաղեցնում են միայն 10-րդ հորիզոնականը։

«Չելսին» արդեն դուրս է մնացել Անգլիայի Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի պայքարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023