Ալ Նասրը ցանկանում է ձեռք բերել Բարսելոնայի ֆուտբոլիստին
«Ալ Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելուց հետո այժմ էլ պատրաստ է թիմ հրավիրել Սերխիո Բուսկետսին։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, ինչից էլ փորձում է օգտվել արաբական ակումբը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Ալ Նասրը» պատրաստ է Բուսկետսին տարեկան 13 մլն եվրո աշխատավարձ առաջարկել։
Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտեր Մայամին», որի հետ ֆուտբոլիստը բանակցում է արդեն մի քանի ամիս, սակայն չի կարողանում վերջնական համաձայնության հասնել։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռոնալդուի տեղափոխությունից հետո «Ալ Նասրը» ցանկանում է պայմանագիր կնքել համաշխարհային ֆուտբոլի աստղերի հետ։
Ակումբը հետաքրքրված է նաև «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտի ծառայություններով, ում պայմանագիրը նույնպես ավարտվում է սույն թվականի ամռանը։
ESPN-ը հայտնել է նաև, որ Բուսկետսը մտադիր եղել այս ձմռանը «բլաուգրանայից» հեռանալու մասին, սակայն նրան համոզել են մնալ ակումբում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Կատալոնական ակումբը չի հրաժարվել Բուսկետսին նոր պայմանագիր առաջարկելու մտքից, քանի որ նրան փոխարինող փնտրելը դժվար է ֆինանսական խնդիրների պատճառով։ Անգամ քննարկվել է համագործակցությունը պայմանագիրը 6 ամսով` մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու տարբերակը։
Հավելենք, որ 2022/23 մրցաշրջանում 34-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում դաշտ է դուրս եկել 19 անգամ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Նասր, Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Նգոլո Կանտե, Չելսի, Սերխիո Բուսկետս, տրանսֆերներ