Յուվենտուսը հետաքրքրված է Բարսելոնայի պաշտպանի ծառայություններով
Թուրինի «Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը։ Թուրինյան գրանդը մտադիր է ձեռք բերել նոր ձախ պաշտպանի։
Sport-ը տեղեկացնում է, որ Սերիա Ա-ի 36-ակի չեմպիոնի գլխավոր թիրախը կատալոնական «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբան է։
Պաշտպանի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, սակայն իտալական ակումբը կփորձի Ալբային ձեռք բերել վարձավճարով։
Նշվում է, որ, չնայած «Յուվենտուսի» հետաքրքրվածությանը, չի ցանկանում հեռանալ «բլաուգրանայից»։
Ժորդի Ալբան «Բարսելոնային» է միացել 2012 թվականի ամռանը։ 2022/23 մրցաշրջանում Ալբան 14 խաղի է մասնակցել և հասցրել է կատարել 3 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորդի Ալբա, Յուվենտուս, տրանսֆերներ