90+4-ին խփված հիասքանչ գոլը ոչ-ոքի պարգևեց «Կոմոյին» 🎥
90+4-ին խփված հիասքանչ գոլը ոչ-ոքի պարգևեց «Կոմոյին» 🎥
10/01/2026 - 20:44

Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Կոմոն» սեփական դաշտում դժվարին ոչ-ոքի կորզեց «Բոլոնիայից». հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Հյուրերը 49-րդ րոպեին` Նիոկոլո Կամբիյագիի գոլից հետո, առաջ անցան հաշվի մեջ։

Այնուհետև, նույն Կամբիյագին 58-րդ մրցակցին արմունկով միտումնավոր հարվածելու համար հեռացվեց դաշտից` «Բոլոնիային» թողնելով 10 ֆուտբոլիստով։

«Կոմոն», չնայած քանակական առավելությանը, մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից. 90+4-րդ պտտեցրած հարվածով հիասքանչ գոլ խփեց Մարտին Բատուրինան։

Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը 34 միավորով 6-րդ տեղում է, «Բոլոնիան»` 27 միավորով 8-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025