8 կարմիր քարտ մեկ խաղում?
8 կարմիր քարտ մեկ խաղում?
13/03/2020 - 12:56

Մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2020 թվականի խաղարկությունը։ E խմբի շրջանակում այսօր՝ մարտի 13-ին՝ ուշ գիշերը, կայացել է «Գրեմիո» – «Ինտերնասիոնալ» հանդիպումը։ Այս հանդիպումը սկզբունքային մրցակիցների համար մրցաշարի շրջանակում դարձել է առաջինը։

Խաղավերջում երկու կողմերի միջև սկսվել է զանգվածային ծեծկռտուք։ Ամեն ինչ սկսվել է 88-րդ րոպեից, երբ «Գրեմիոյի» կիսապաշտպան Լուսիանոյի և «Ինտերնասիոնալի» պաշտպան Էդենիլսոնի միջև լեզվակռիվ է սկսվել, իսկ այնուհետև խաղացողները դիմել են ձեռքերի օգնությանը։

https://twitter.com/tkss01/status/1238295895428542465?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1238295895428542465&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fcopa-libertadores%2F2020%2Fstory_sto7702737.shtml

Այդ լեզվակռվից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտւոք, որին միացել են ինչպես երկու թիմերի բոլոր խաղացողներն, այնպես էլ մարզիչներն ու ակումբի աշխատակիցները։ Մրցավարը 8-ական կարմիր քարտ է տվել երկու կողմերին էլ։ «Գրեմիոյից» կարմիր քարտ են ստացել Լուսիանոն, Պեպեն, Էնրիկե Կայոն, Պաուլո Միրանդան, իսկ հյուրերի կազմից հեռացվել են Էդենիլսոնը, Մոյսեսը, Վիկտոր Կուեստան, ինչպես նաև Բրունո Բրաշեդեսը։

https://twitter.com/drafts_2/status/1238367530663673858?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1238367530663673858&ref_url=https%3A%2F%2Fwww.eurosport.ru%2Ffootball%2Fcopa-libertadores%2F2020%2Fstory_sto7702737.shtml

Կողմերի մինջը հանդիպումն, ի վերջո, ավարտվել է 0։0 հաշվով։ Ավելի ուշ հայտնի դարձավ կորոնավիրուսի տարածման պատճառով Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունը դադարեցվել է։ «Գրեմիոյի» և «Ինտերնասիոնալի» միջև պատասխան հանդիպումը նախատեսված է անցկացնել ապրիլի 8-ին։

«Գրեմիոն» և «Ինտերնասիոնալը» ներկայացնում են բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքը։ Նրանց դերբին տեղացի երկրպագուներն անվանում են Գրե-Նալ և համարվում է Լատինական Ամերիկայի ամենաթեժ դերբիներից մեկը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025