8 գոլ առաջին խաղակեսում! Գերգոլառատ ոչ-ոքի Բունդեսլիգայում 🎥

8 գոլ առաջին խաղակեսում! Գերգոլառատ ոչ-ոքի Բունդեսլիգայում 🎥

19/04/2025 - 23:13

Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» սեփական դաշտում մրցել է «Շտուտգարտի» դեմ։

Կողմերը գերգոլառատ ոչ-ոքի են գրանցել` 4:4։ Հատկանշական է, որ հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։

«Ունիոնից» դուբլ է գրանցել Անդրեյ Իլիչը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դիոգու Լեյտեն ու Լեոպոլդ Կվերֆելդը։

«Շտուտգարտից» գոլերը խփել են Դենիս Ունդավը, Էնցո Միյոն, Ջեֆ Շաբոն, Քրիս Ֆյուրիխը։

«Շտուտգարտը» 41 միավորով 11-րդն է, «Ունիոնը»` 35 միավորով 13-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023