Աբրամովիչը, հնարավոր է, Գրանտին կրկին վերադարձնի Չելսի
Ինձպես հաղորդում է TeamTalk-ը, «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ։
Աղբյուրը տեղեկացնում է, որ «ազնվականների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի և Գրանտի միջև պահպանվել են ջերմ հարաբերություններ, միևնույն ժամանակ, ակումբի սեփականատերը չի ցանկանում հեռացնել Ֆրենկ Լեմպարին գլխավոր մարզչի պաշտոնից․ Աբրամովիչը ցանկանում է Գրանտին տեսնել Լեմպարդի օգնականի պաշտոնում։
Հիշեցնենք, որ «Չելսին» հրեա մասնագետի գլխավորությամբ 2007/08 մրցաշրջանում զբաղեցրել է ԱՊԼ-ի երկրորդ հորիզոնականը, և դուրս է եկել Չեմպիոնների լիգային եզրափակիչ։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, մեղմ ասած, «Չելսիի» գործերն այնքան էլ լավ չեն․ թիմը 17 հանդիպումներից հետո վաստակել է 26 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Լեմպարդի սաները առաջնության վերջին 6 հանդիպումներում տոնել են ընդամենը 1 հաղթանակ՝ կրելով 4 պարտություն։
# ԱՊԼ, Ավրամ Գրանտ, Ռոման Աբրամովիչ, Ֆրենկ-Լեմպարդ