78 հարված, 6 դուբլ. Մարոկկոյի Մ17 հավաքականի անհավատալի հաշվով հաղթանակն ԱԱ-ում 🎥
Կատարում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը B խմբի վերջին` երրորդ տուրում Նոր Կալեդոնիայի հասակակիցների թիմին հաղթել է անհավատանական` 16:0 հաշվով։
Մարոկկոյի Մ17 հավաքականը 31-րդ րոպեից խաղում էր երկու ֆուտբոլիստի քանակական առավելությամբ, ինչից հետո գնդակներն սկսեցին մեկը մյուսի հետևից հայտնվել մրցակցի դարպասում։
Նոր Կալեդոնիայից 23-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Տայֆան Դրեուկոն, իսկ 31-ին` Ժան Կանեմեն։
Նաբիլ Բահայի գլխավորած թիմից միանգամից 6 ֆուտբոլիստ` Ուալիդ Իբն Սալահը, Աբդելալի Էդաուդին, Զիյադ Բահան, Նահել Հադանին, Աբդելահ Ուազանեն և Իսմայիլ Էլ Աուդը դուբլ են գրանցել։ Մեկական անգամ գոլ խփել են Բիլալ Սուկրատը, Իլյաս Հիդաուին ու Զաքարի Էլ Խալֆիուին, իսկ Ստիվի Անդրին գրավել է սեփական դարպասը։
Մարոկկոյի պատանեկան հավաքականը հանդիպման ընթացքում անհավանական տոտալ առավելություն է ունեցել։ «Ատլասե առյուծները» գնդակին տիրել են ժամանակի 75 տոկոսը, կատարել են 78 հարված, որից 34-ը` դիպուկ, խաղարկել են 18 անկյունային, 106 անգամ գնդակը կասեցրել են մրցակցի տուգանային հրապարակում։
Մարոկկոն տարել Մ17 աշխարհի առաջնության պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1997թ. սեպտեմբերի 11-ին. Իսպանիայի Մ17 հավաքականը 13 անպատասխան գնդակ էր ուղարկել Նոր Զելանդիայի հասակակիցների դարպասը։
Հաղթանակի շնորհիվ Մարոկկոն 3 միավորով է ավարտել խմբային փուլը և, մեծ հավանականությամբ, կլինի երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերի շարքում ու դուրս կգա 1/16 եզրափակիչ։
Նոր Կալեդոնիան 1 միավորով եզրափակել է B խումբը` ավարտելով պայքարը։
Նշենք, որ Մ17 աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցում է 48 հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մ17 ԱԱ, Մարոկկոյի Մ17 հավաքական, Նոր Կալեդոնիայի Մ17 հավաքական