73-ամյա իսրայելացի դարպասապահը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Իսրայելական «Իրոնի Յեգուդա» թիմի դարպասապահ Իսաակ Հայիկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուբոլիստ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Իսրայելի ամենացածր դիվիզիոններից մեկի շրջանակներում կայացած «Մակաբի Ռամատ Գանի» թիմի դեմ հանդիպումից հետո դարպասապահը ստացել է համապատասխան մրցանակը:
Հաջորդ շաբաթ լրանում է Հայիկի 74-ամյակը:
Իսրայելացին գերազանցել է ուրուգվայցի Ռոբերտ Կարմոնի ռեկորդը, ով 2015 թվականին դաշտ դուրս եկավ 53 տարեկան հասակում:
Հայիկը ծնվել է Իրաքում: 20-րդ դարի կեսերին նրա ընտանիքը տասնյակ հազարավոր իրաքյան հրեաների հետ մեկտեղ տեղափոխվել է Իսրայել: