7 գոլ Բարսելոնա – Վալենսիա խաղում. կատալոնացիներն ուժեղ էին չղջիկներից ?

7 գոլ Բարսելոնա – Վալենսիա խաղում. կատալոնացիներն ուժեղ էին չղջիկներից ?

15/09/2019 - 01:08

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Վալենսիային»: Տանտերերը հաղթել են 5:2 հաշվով:

Կատալոնացիների կազմում դարձյալ աչքի է ընկել Ֆատին՝ բացելով հաշիվը մեկնարկից 2 րոպե անց: Եւս 5 րոպե անց Ֆրենկի դե Յոնգը կրկնապատկել է հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը «Բարսայի» կազմում: 27-րդ րոպեին Գամեյրոն կրճատել է հաշվի տարբերությունը: 51-րդ րոպեին Պիկեն 3-րդ գոլն է խփել: Այնուհետև Սուարեսը դուբլ է ձևակերպել, իսկ ավելացված ժամանակում Գոմեսը խփել է հյուրերի 2-րդ գոլը:

Հատկանշական էր, որ «Վալենսիայի» դարպասը պաշտպանում էր «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Յասպեր Սիլեսենը:

«Բարսելոնան» 4 տուրից հետո 7 միավոր ունի, «Վալենսիայի» ակտիվում 4 միավոր է:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023