68 միլիոն. «Արսենալը» շատ մոտ է խոշոր տրանսֆերին

68 միլիոն. «Արսենալը» շատ մոտ է խոշոր տրանսֆերին

21/08/2025 - 00:33

«Արսենալը» շատ մոտ է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեին ձեռք բերելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Զինագործներն» ակումբի կիսապաշտպան Կայ Հավերցի վնասվածքից հետո անսպասելի խառնվել են 27-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարին։ Մինչև այս Էզեի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտը հյուսիսլոնդոնյան մյուս ակումբն էր` «Տոտենհեմը»։

«Արսենալն» անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության համար «Քրիսթալ Փելասին» 60 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել։ «Արծիվներն» արդեն ընդունել են առաջարկը։

Այժմ «Արսենալը» անձնական պայմանագրի հարցում բանակցում է Էզեի հետ։

Լրագրող Դավիդ Օրնշտայնի տեղեկություններով` «Արսենալն» ու «Փելասը» գործարքի հարցում սկզբունքային համաձայնության են հասել։ «Զինագործները» կվճարեն Էզեի պայմանագրով սահմանված 68 միլիոն ֆունտ ստերլինգ հրաժարագինը։ Այդքան է պատրաստ եղել վճարել նաև «Տոտենհեմը»։

Հատկանշական է, որ գործարքում առանցքային է եղել ֆուտբոլիստի` «Արսենալ» տեղափոխվելու ցանկությունը։

Էբերեչի Էզեն «Քրիսթալ Փելաս» է տեղափոխվել 2020 թ. օգոստոսին, 169 խաղում խփել է 40 գոլ, կատարել 28 ասիստ։ 

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023