6-րդ լիգայի ակումբը սենսացիոն հաղթանակ տարավ Անգլիայի գործող գավաթակրի նկատմամբ 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 6-րդ լիգան ներկայացնող «Մաքլսֆիլդը» սեփական դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։
Տանտերերի հաղթական գոլերը խփեցին Փոլ Դոուսոնն ու Այզաք Բաքլին։ «Արծիվներից» պատասխանեց միայն Յերեմի Պինոն։
«Մաքլսֆիլդը» 1909թ. ի վեր սիրողական լիգայի առաջին ակումբն է, որը հաղթում է Անգլիայի գործող գավաթակրին։
Նախորդ անգամ նման հաջողություն գրանցել էր հենց «Քրիսթալ Փելասը»` պայքարից դուրս թողնելով «Վուլվերհեմփթոնը»։ Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը հանդես էր գալիս 7-րդ լիգայում։
«Մաքլսֆիլդին» և «Քրիսթալ Փելասին» այժմ մրցաշարային 117 տեղ է բաժանում։ «Փելասը» Պրեմիեր լիգայում 13-րդ տեղում է, իսկ «Մաքլսֆիլդը»` 6-րդ լիգայում 14-րդ։
Ի դեպ, Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ դուրս եկած «Մաքլսֆիլդը» մարզում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Ուեյն Ռունիի եղբայրը` Ջոն Ռունին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml