6 կարմիր քարտ! Զանգվածային ծեծկռտուք Զենիթ – Սպարտակ խաղում 🎥
Ռուսաստանի գավաթի B խմբի 6-րդ տուրում «Զենիթը» 11-մետրանոցներով (4:2) հաշվով հաղթեց «Սպարտակ Մոսկվային». հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։
Գլխավոր մրցավար Վլադիմիր Մոսկալևի` հանդիպման հիմնական ժամանակի եզրափակիչ սուլիչն ազդարարելուց հետո երկու ակումբների ֆուտբոլիստների միջև զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցավ։
Մոսկալևը երկու թիմերի ֆուտբոլիստներին միասին վերցրած 6 կարմիր քարտ ցույց տվեց։
Դաշտից հեռացվեցին Մալկոմը, Վիլմար Բարիոսը, Ռոդրիգո Պրադոն (բոլորը` «Զենիթ»), Շամար Նիքոլսոնը, Ալեքսանդր Սոբոլևը և Ալեքսանդր Սելիխովը (բոլորը` «Սպարտակ»)։
Նշենք, որ չնայած այս պարտությանը, մոսկովյան ակումբը խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։
«Զենիթը», 11 միավորով, խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սելիխով, Ալեքսանդր Սոբոլև, Զենիթ, Մալկոմ, Ռուսաստանի գավաթ, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա, Վիլմար Բարիոս