56 հարված! Գրանցվել է պատմության ամենաերկար 11-մետրանոց հարվածաշարը🎥
Իսրայելում անվականան 11-մետրանոց հարվածաշար է գրանցվել։
Երրորդ դիվիզիոնի` Լիգա Ալեֆի, անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում «Դիմոնա» – «Շիմշոն Թել Ավիվ» խաղում կողմերը հիմնական և լրացուցիչ ժամանակում չեն պարզել հաղթողին (2:2)։
Հանդիպումը շարունակվել է խաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որը, պարզապես, անհավանական սցենարով է ընթացել և տևել ավելի քան 50 րոպե։
Կողմերն իրացրել են ընդհանուր 56 հարված. «Դիմոնան» հաղթել է 23:22 հաշվով։ Կողմերը իարցրել են 28-ական հարված, որի ընթացքում «Շիմշոնի» ֆուտբոլիստները վրիպել են 6, իսկ «Դիմոնայի» ֆուտբոլիստները` 5 անգամ։
«Դիմոնան» դուրս է եկել Լիգա Ալեֆի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ և մայիսի 24-ին կմրցի «Տիրա» ակումբի դեմ` պայքարելով երկրորդ դիվիզիոնի ուղեգրի համար։
Նշենք` մի շարք աղբյուրներ պնդում են, որ սա ֆուտբոլի պատմության ամենաերկար 11-մետրանոց հարվածաշարն է եղել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիմոնա, Լիգա Ալեֆ, Շիմշոն Թել Ավիվ