50:0! Բելառուսում անհավանական հաշիվ է գրանցվել
Բելառուսում անհավանական արդյունք է գրանցվել. երկրի Վիտեբսկի շրջանի երկրորդ դիվիզիոնում «Միորին» սեփական մարզադաշտում «Ռոսոնին» հաղթել է 50:0 հաշվով։
«Միորին» գոլերից 24-ը խփել է առաջին, իսկ 26-ը` երկրորդ կեսում։ Ակումբի կիսապաշտպան Ֆիլիպ Ռուդնիկն այդ խաղում դարձել է 20, իսկ Դմիտրի Կրուչենյուկը` 13 գոլի հեղինակ։
Nashaniva.ru կայքը գրում է, որ Վիտեբսկի շրջանի երկրորդ դիվիզիոնի անցկացումը Բելառուսի Տուրիզմի և սպորտի նախարարությունն ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիան չեն կարողանում պարզել, թե որ կառույցի հովանու ներքո պետք է անցկացվի։
Չկարողանալով գալ համաձայնության` նախարարությունն ու ֆեդերացիան միմյանցից առանձին կազմակերպել են տարբեր մրցաշարեր։
Ընդ որում, ապրիլի 29-ին Տուրիզմի և սպորտի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ֆեդերացիան իրավասու չէ որևէ ֆուտբոլային մրցաշար կազմակերպելու։
Այդուհանդերձ, նախորդ շաբաթ ֆեդերացիայի հովանու ներքո մեկնարկել է Վիտեբսկի շրջանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունը, որին ակումբները, նախախարության ճնշման ներքո, հրաժարվել են մասնակցել։ Նախատեսված 10 խաղերից միայն մեկն է կայացել։
Վերոնշյալ անհավանական 50:0 հաշիվն էլ գրանցվել է նախարարության հովանու ներքո անցկացվող մրցաշարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միորի, Ռոսոն