5 գոլ 18 րոպեում. Մանչեսթեր Սիթին «բնաջնջեց» Ուոթֆորդին ?
ԱՊԼ-ի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Ուոթֆորդին», որի դարպասը 8 անպատասխան գնդակ ուղարկեց:
Հանդիպման առաջին իսկ րոպեին Դավիդ Սիլվան բացել է հաշիվը: 18-րդ րոպեի դրությամբ հաշիվն արդեն 5:0 էր. գոլ են խփել Ագուերոն, Մահրեզը, Բերնարդու Սիլվան, Օտամենդին: Այնուհետև Բերնարդուն ևս 2 գոլ է խփել՝ ձևակերպելով հեթ-տրիկ, խաղավերջում էլ աչքի է ընկել Դե Բրույնեն՝ հաշիվը դարձնելով 8:0:
6 տուրից հետո Գվարդիոլայի գլխավորած թիմի ակտիվում կա 10 միավոր, «Ուոթֆորդը» 2 միավորով վերջինն է:
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Ուոթֆորդ, Պրեմիեր-լիգա