5 ֆուտբոլիստ նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում
Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում (1:2) Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց միանգամից 5 ֆուտբոլիստ։
Ազգային թիմում առաջին անգամ հանդես եկան պաշտպան Խուլիո Բուենոն, կիսապաշտպաններ Կառլեն Հովհաննիսյանն ու Արթուր Ասկարյանը, վինգեր Նարեկ Հովհաննիսյանը, կենտրոնական հարձակվող Ֆին Գերագուսյանը։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի հունիսի 6-ին և 9-ին` Երևանում մրցելով Ղազախստանի ու Մոլդովայի թիմերի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արթուր Ասկարյան, Բելառուսի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Խուլիո Բուենո, Կառլեն Հովհաննիսյան, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական, Նարեկ Հովհաննիսյան, Ֆին Գերագուսյան