5-րդ փոփոխության կանոնը դեռ երկար ուժի մեջ կմնա, իսկ 2021-ից կգործի նաև նոր օրենք փոփոխության հետ կապված

5-րդ փոփոխության կանոնը դեռ երկար ուժի մեջ կմնա, իսկ 2021-ից կգործի նաև նոր օրենք փոփոխության հետ կապված

16/12/2020 - 22:18

Ֆուտբոլային միությունների միջազգային խորհուրդը (IFAB), որը զբաղվում է ֆուտբոլային կանոնների կարգավորմամբ, հայտարարեց, որ շուտով սկսելու է գործել լրացուցիչ փոփոխության իրավունքը՝ ֆուտբոլիստի՝ ուղեղի ցնցում ստանալու դեպքում։

Ըստ նոր կանոնի՝ հնարավոր կլինի կատարել վնասվածք ստացած խաղացողի փոփոխություն, եթե առկա է ուղեղի ցնցման կասկած։ Փոփոխությունը կգործի ամբողջ խաղի ընթացքում․ ֆուտբոլիստը չի կարողանա վերադառնալ խաղադաշտ, եթե ուղեղի ցնցման կասկածը չհաստատվի։

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ․ հունվարից։ Ֆուտբոլային միություններն իրենք պետք է հայտ ներկայացնեն՝ ցանկություն հայտնելով կիրառել նոր կանոնը իրենց ազգային առաջնությունում։

Բացի այդ IFAB-ի կողմից հայտարարվեց 5-րդ փոփոխության իրավունք տվող օրենքի երկարաձգման մասին։

Ազգային առաջնություններում օրենքը կշարունակի գործել առնվազն մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը, իսկ միջազգային մրցումներում՝ մինչև 2022թ․ հուլիսի 31-ը։

Սույն օրենքի երկարաձգման պատճառը կորոնավիրուսային համաճարակն է։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023