46-ամյա Ռոնալդինյոյի գնդակի ֆանտաստիկ կասեցումը մարզման ժամանակ 🎥
46-ամյա Ռոնալդինյոյի գնդակի ֆանտաստիկ կասեցումը մարզման ժամանակ 🎥
15/11/2026 - 12:54

Լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով մարզման ժամանակ գնդակի` իր ֆանտաստիկ կասեցումը։

«Շատերը կասեն, թե սա արհեստական բանակություն է։ Ես Ռավեննայում եմ»,- գրել է 46-ամյա ֆուտբոլիստը։

Բրազիլացի կիսապաշտպանն այս տարվա հուլիսին պայմանագիր է ստորագրել Իտալիայի երրորդ լիգան` Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննայի» հետ ու պատրաստվում է շուտով նորամուտը նշել ակումբում։ Նա 11 տարի անց կվերսկսի պրոֆեսիոնալ կարիերան։

«Ռավեննան» Սերիա C-ի B խմբում է ու 13 խաղում 29 միավոր է վաստակել` զբաղեցնելով երկրորդ տեղը։

Ռոնալդինյոն առավել հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2003-08թթ.), որի կազմում 207 խաղում խփել է 94 գոլ, կատարել 71 ասիստ, դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել երկրի գավաթը։

Ռոնին խաղացել է նաև «Միլանում», ՊՍԺ-ում, բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյում», «Գրեմիոյում», «Ֆլամենգոյում», «Ֆլումինենսեում» ու մեքսիկական «Կերետարոյում»։

Լեգենդար ֆուտբոլիստը ևս 33 գոլ ու 29 ասիստ գրանցել է Բրազիլիայի հավաքականում։ Նա ազգային թիմի հետ դարձել է աշխարհի չեմպիոն (2002թ.), Ամերիկայի գավաթակիր (1999թ.) և Կոնֆեդերացիաների գավաթակիր (2005թ.)։

Ֆուտբոլիստը 2005թ. դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, իսկ 2006թ. ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026