45-ամյա դարպասապահը հայտնվել է Ուկրաինայի հավաքականի հայտացուցակում
Հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Ուկրաինայի իրենց գործընկերների դեմ։
Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ խաղին հայտավորվել է «դեղինների» դարպասապահների մարզիչ Ալեքսանդր Շովկովսկին, ով այժմ 45 տարեկան է։ Շովկովսկին իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016 թվականին։
Բանն այն է, որ ուկրաինացիների երկու դարպասապահներ Անդրեյ Լունինն ու Յուրի Պանկինը վարակվել են կորոնավիրուսով և միանշանակ խաղին չեն կարողանալու մասնակցեն։ Ավելի վաղ «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատով կորոնավիրուսի թեստը նույնպես եղել է դրական։
Ուկրաինայի հավաքականի մարզչական շտաբը հայտնում է, որ Շովկովսկու խաղադաշտ դուրս գալը քիչ հավանական է, եթե միակ առողջ դարպասապահ Գեորգի Բուշանի թեստը լինի բացասական։
Շովկովսկին իր կարիերայի մեծ մասը անցկացրել է «Դինամո Կիևում», որի կազմում հանդես է եկել 1993-2016 թվականներին։ «Դինամոյի» կազմում դարպասապահը մասնակցել է 365 հանդիպում՝ 157 անգամ դարպասը պահելով անառիկ, իսկ Ուկրաինայի հավաքականի կազմում՝ 92 հանդիպում։
Ուկրաինայի հավաքականի հայտացուցակում են ընդգրկվել հետևյալ ֆուտբոլիստները․
Դարպասապահներ – Գեորգի Բուշան («Դինամո Կիև»), Ալեքսանդր Շովկովսկի (առանց ակումբի)
Պաշտպաններ – Վիտալի Մատվիենկո, Ալեքսանդր Կարավաև, Իլյա Զաբարնի (բոլորն էլ – «Դինամո Կիև»), Էդուարդ Սոբոլ («Բրյուգե»), Բոգդան Միխայիլչենկո («Անդերլեխտ»), Եվգենի Չեբերկո (ԼԱՍԿ), Իգոր Պլաստուն («Գենտ»), Եֆիմ Կոնոպլյա («Դեսնա»)
Կիսապաշտպաններ – Անդրեյ Յարմոլենկո («Վեսթ Հեմ»), Սերգեյ Սիդորչուկ, Վլադիմիր Շեպելեև, Վիկտոր Ցիգանկով, Նիկոլայ Շապերենկո (բոլորն էլ – «Դինամո Կիև»), Ռուսլան Մալինովսկի («Ատալանտան»), Եվգենի Մակարենկո («Կորտրեյկ»), Ալեքսանդր Զուբկով, Իգոր Խարատին (երկուսն էլ – «Ֆերենցվարոշ»), Ռոման Բեզուս («Գենտ»)
Հարձակվող – Ռոման Երեմչուկ («Գենտ»)
# Ալեքսանդր Շովկովսկի, Անդրեյ Լունին, Անդրեյ Պյատով, Գեորգի Բուշան, Դինամո Կիև, ընկերական-հանդիպումներ, Ուկրաինայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական