42-ամյա Պեպե Ռեյնան կարմիր քարտ է ստացել կարիերայի վերջին խաղում 🎥
Անվանի դարպասապահ Պեպե Ռեյնան կարմիր քարտ է ստացել կարիերայի վերջին խաղում։
42-ամյա դարպասապահն «Ինտերի» դեմ Իտալիայի Ա սերիայի 38-րդ տուրի խաղում (0:2) 45-րդ րոպեին մրցակցի հարձակվող Մեհդի Թարեմիի նկատմամբ թույլ տված խախտման համար կարմիր քարտ է ստացել ու հեռացվել դաշտից` «Կոմոյին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Ավելի վաղ Ռեյնան սոցցանցերում հրապարակում էր արել և հայտնել, որ ավարտում է կարեիարն։
Ռեյնան կարիերայի ընթացքում, բացի «Կոմոյից», հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Նապոլիում», «Բավարիայում», «Միլանում», «Ասթոն Վիլայում», «Լացիոյում» և «Վիլյառեալում»։ Նա ակումբային մակարդակով 952 խաղում դարպասը 361 անգամ անառիկ է պահել։
Դարպասապահը նաև 21 անգամ «չոր» է պահել դարպասն Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրած 36 խաղում։ Ռեյնան «ֆուրիա ռոխայի» հետ 2008 և 2012 թթ. դարձել է Եվրոպայի, իսկ 2010 թ.` աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից