41-ամյա Պեպեն կարող է վերադառնալ Լա լիգա
Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն կարող է վերադառնալ իսպանական Լա լիգա, հայտնում է Superdeporte-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` 41-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Սելտան»։ Վիգոն ներկայաղնող ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել վետերան ֆուտբոլիստին։
Պեպեն իսպանական ֆուտբոլում խաղալու հարուստ փորձ ունի։ Նա 2007-2017 թթ. հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և Լա լիգայում 229 խաղում դարձել է 13 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտուգալացի պաշտպանը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում հեռացել հարազատ «Պորտուից», որտեղ խաղացել է 2004-07 և 2019-2024 թթ.։
Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և դարձավ մրցաշարի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Պեպե, Պորտուգալիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Սելտա, տրանսֆերներ