40-ամյա Մոդրիչը 2024/25 մրցաշրջանում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստն է
40-ամյա Մոդրիչը 2024/25 մրցաշրջանում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստն է
30/09/2025 - 14:06

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիան (FIFPro) հայտնել է, որ ֆուտբոլիստները նախորդ մրցաշրջանում չափից շատ հանդիպումների են մասնակցել, գրում է BBC-ն։

FIFPro-ն հրապարակել է խաղացողների աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ զեկույց՝ ուսումնասիրելով խաղերի և թռիչքների քանակը։

Ըստ զեկույցի` 2024/25 մրցաշրջանում, ներառյալ ընկերական խաղերը, 10 ֆուտբոլիստ 69 և ավելի հանդիպման է մասնակցել։

Առաջատարը «Միլանի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։ 40-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 76 խաղի։

Երկրորդ տեղում Մոդրիչի նախկին խաղընկեր Ֆեդերիկո Վալվերդեն է` 72։ Ուրուգվայցին 58 անընդմեջ հանդիպման է մասնակցել և այդ ցուցանիշով լավագույնն է։

FIFPro-ն գրում է, որ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստները չպետք է 55-ից ավելի շատ հանդիպումների մասնակցեն։

2024/25 մրցաշրջանում ամենաշատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստները` ըստ FIFPro-ի

  1. Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա) – 76
  2. Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ) – 72
  3. Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Իսպանիա) – 71
  4. Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», Իտալիա) – 70
  5. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) – 69
  6. Յոզուա Կիմիխ («Բավարիա», Գերմանիա) – 69
  7. Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա) – 69
  8. Ժոաու Նևեշ (ՊՍԺ, Պորտուգալիա) – 69
  9. Կարիմ Ադեյեմի («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա) – 69
  10. Դեզիրե Դուե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 69

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025