40-ամյա Խոակինը Բետիսի հանդիպումը բաց է թողել «похмелье»-ի պատճառով
Հուլիսի 24-ին «Բետիսն» ընկերական խաղում 0:1 հաշվով զիջել է «Վուլվերհեմպտոնին»։
Անդալուսական ակումբի 40-ամյա հարձակվող Խոակին Սանչեսը այդ հանդիպման հետ կապված, զվարճալի պատմության մեջ է հայտնվել, ով բաց է թողել «գայլերի» դեմ խաղը։
Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, հանդիպման արձանագրության մեջ Խոակինի բացակայության պատճառի դիմաց իսպաներենով գրված է Reseca։ Reseca-ն բոլորիս հայտնի «պախմելն» է` «похмелье» (խմբ.` похмелье հաներեն թարգմանվում ք խումար)։
Հավելենք, որ Խոակին Սանչեսը «Բետիսի» սան է, որի կազմում հանդես է եկել 2000-2006 թթ., ինչից հետո 25 մլն եվրոյի դիմաց տեղափովել է «Վալենսիա»։ Այնուհետև խաղացել է նաև «Մալագայի» (2011-13 թթ.) և «Ֆիորենտինայի» (2013-15 թթ.) կազմում, իսկ 2015 թ. օգոստոսին վերադարձել է հարազատ ակումբ։
Վետերան հարձակվողը «վարունգների» կազմում անցկացրել է 415 հանդիպում` դառնալով 59 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բետիս, ընկերական-հանդիպումներ, Խոակին Սանչես, Վուլվերհեմփթոն