40 միլիոն եվրոյով Բարսելոնա տեղափոխված Ռոկեն հեռացավ ակումբից
«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն հեռացել է ակումբից և 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացնելու է «Բետիսում»։
«Բլաուգրանայի» պաշտոնական կայքը գրում է, որ վարձակալական պայմանագիրն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորութնուն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` անդալուզյան ակումբը վճարել է 19-ամյա ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը (3,5 մլն եվրո), ինչը եղել է «Բարսելոնայի» հիմնական պահանջը։
Բացի այդ, գործարքում ներառված է նաև բրազիլացի հարձակվողի տրանսֆերի գնման իրավունք։
Հիշեցնենք, որ Ռոկեն 2024 թ. ձմռանն է բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից» 40 մլն եվրոյով տեղափոխվել «Բարսելոնա»։ Նա կատալոնական ակումբում 16 խաղում խփել է 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո