40-ամյա Մոդրիչի գոլի շնորհիվ «Միլանը» դրամատիկ հաղթանակ կորզեց «Պիզայից» 🎥
Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» «Արենա Գարիբալդի» ստադիոնում 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Պիզայի» նկատմամբ։
«Ռոսոներիից» հաշիվը 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ռուբեն Լոֆտուս Չիկը։
56-րդ րոպեին հյուրերի առավելությունը կարող էր կրկնապատկել Նիկլաս Ֆյուլկրուգը, բայց գերմանացի հարձակվողը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։
71-րդ րոպեին «Պիզայի» սակաթիվ գրոհներից մեկը դարպասի գրավման վերածեց Ֆիլիպե Լոյոլան` հավասարեցնելով հաշիվը։
Թվում էր, թե կողմերը ոչ-ոքի կգրանցեն, բայց միլանյան գրանդին 85-րդ րոպեին հաղթանակ պարգևեց 40-ամյա լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 53 միավորով երկրորդ տեղում է, «Պիզան»` 15 միավորով 20-րդ։ Տոսկանական ակումբը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Մյուս գոլերը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml